Իդեա
nEUROPA նախաձեռնությունը ներկայացնում է բոլոր նրանց, ովքեր սատարում եվ ակտիվորեն նպաստւմ են արվեստի եվ մշակույթների փոխանակմանը խաղաղ ու հանդուրժող պայմաններում: (կանոնադրություն)
Ռադիո nEUROPA- ն ծնվել է առանց աշխարհագրական սահմանափակումների մի ուրույն միկրո ազգ ստեղծելու գաղափարից: Այստեղ կարող են հանդիպել ու միավորվել ակտիվ գործիչներ: Սկսած սույն 2014 թվականից՝ Կուլտուր Ակտիվ հասարակական կազմակերությունը իրականացնում է այս գաղափարը վիրտուալ ցանցի տեսքով:
Բովանդակային առումով Radio nEUROPA- ն բաղկացած է երեք մասից՝ Լուրեր, Աուդիո և Ֆոտո:
Լուրեր բաժնում ներկայացված նախաձեռնությունները իրականացվում են աշխարհի տարբեր մասերում, ինչպես
օրինակ մշակոււթային կենտրոններում կամ հասարակական վայրերում: Դրանք Ձեզ կներկայացվեն տեսաֆիլմերի, լուսանկարների կամ սոցիալական ցանցերի միջոցով:
Աուդիո բաժնում նախ և առաջ հրապարակվում են Radio nEUROPA կայանի ռադիոհեռարձակումները, որի հիմքում և ընկած է ողջ նախաձեռնությունը: Ի հավելումն դրա, այս բաժնում կարող եք հրապարակել տարբեր ձևաչափերի
երաժշտություններ, ռադիո ռեպորտաժներ, հնչյունային կոլաժներ և այլ նյութեր, որոնք կլինեն հանրությանը ներկայանալի:
Ֆոտո բաժնում ներկայացվում են լուսանկարչական ցուցահանդեսներ և տարատեսակ թեմատիկ ֆոտոշարքեր:
Նարնջագույն թզուկը, որ մեր թալիսմանն է, խորհրդանշում է Նարնջագույն Այլընտրանքը՝ մշկութային ընդհատակյա բողոքի ակցիա: Այն սկիզբ է առել 1980 թ.-ին Լեհաստանում: Այս հեղափոխությունը կայուն հետք է թողել Կուլտուր
Ակտիվի գործունեության վրա:
Այս ինտերնետ պորտալի նախաձեռնությունն իրականացվում է <<Տրանսկաուկազյա՝ կովկասյան հետքեր Եվրոպայում>> նախագծի շրջանակներում, որ կշարունակվի մինչև 2014 թ. ավարտը:
Radio nEUROPA -ն կրում է ներառական ուղղվածությունմ, որն իրաանացվում է մասամբ սոցիալական մեդիայի միջոցով: Ֆեյսբուքի, թվիթերի և գուգլ+ – ի օգտատերերը կարող են մեր պորտալում տեղադրել նյութեր հետևյալ կերպ. Սոցիալական կայքերում տեղադրված նյութերը ( youtube, soundcloud, և այլն) կարող են հրապարակվել Radio nEUROPA կայքում: Հետաքրքրության դեպքում ցանկացած ակտիվ գործիչ կարող է հրապարակել իր հեղինակած նյութերը՝ հետևելով օգտվելու կանոններին:
Radio nEUROPA-ն առաջնորդվում է ինֆորմացիայի ոչ առևտրային և անվճար
փոխանակման սկզբունքով: Այսպիսով, հեղինակային իրավունքները պաշտապանված
նյութերը չեն կարող հրապարակվել կայքում: Նմանատիպ դեպքերում հեղանակի
պահանջով պաշտպանված նյութերը կայքից կհեռացվեն: Մանրամասների համար կարող
եք մեզ հետ կապ հաստատել ըստ կայքում տրամադրված կոնտակների: